Լիա Գրուպ

    ԼԻԱ Գրուպ-ը այն եզակի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից մեկն է ՀՀ-ում, որը գոր­ծու­նե­ու­թյուն է սկսել ծավալել 1993թ.-ից և մինչև օրս շարունակում է հաջողությամբ առաջընթաց ապրել ներմուծման և առևտրի ոլորտում: Լիա Գրուպի գործունեության հիմնական ուղ­ղու­թյու­նը մանրամեծածախ առևտուրն է:

    Ընկերությանն են պատկանում ՀՀ տա­րած­քում ամենադինամիկ տեմպերով զարգացող «Լիա-Կաֆ» ՍՊ և «Լիա-Կ Գրուպ» ՍՊ ըն­կե­րու­թյուն­նե­րը: ԼԻԱ Գրուպը, որպես Հա­յաս­տա­նում ներմուծման առաջատար ըն­կե­րու­թյուն, տարիների ընթացքում ընդլայնելով իր գործունեության աշխարհագրությունը, հան­դի­սա­նում է մի շարք արտասահմանյան ճա­նաչ­ված ընկերությունների պաշտոնական ներ­կա­յա­ցու­ցի­չը ՀՀ-ում:

    Լիա ֆուդ

    «Լիա ֆուդը» հիմնադրվել է 1993 թ.-ին: Ունենալով փոքր, բայց փորձառու անձ­նա­կազմ՝ սկսել է արագ տեմպով վերելք ապրել, որի արդյունքում այժմ ներկայանում է հմուտ ղեկավարներով և բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց օպերատիվ աշխատանքի շնորհիվ մշակվում է կազ­մա­կեր­պու­թյան ռազ­մա­վա­րու­թյու­նը (առա­քե­լու­թյու­նը)՝ հասնելու սահմանված նպա­տակ­նե­րին, հաստատելու փոխշահավետ հա­րա­բե­րու­թյուն­ներ. մասնավորապես նոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն­ներ արտասահմանյան և տեղի բարձր գնահատական նվաճած կազ­մա­կեր­պու­թյուն­ների հետ:

    Այցելել կայքը »

    Լիա Կերամիքս

    Լիա Կերամիքս խանութ-սրահների ցանցը հիմնադրվել է Հայաստանում` 2010թ-ին: Այն կերամիկական սալիկների և կե­րա­մո­գրա­նի­տի, սանտեխնիկայի և աքսեսուարների ներ­կրմամբ և վաճառքով զբաղվող խո­շո­րա­գույն ընկերություններից մեկն է Հայաստանում:

    Մեր տեսականին բոլոր նա­խա­սի­րու­թյուն­ների համար է` ամենաակտիվ ու տաք գույներից մինչև ամենապասիվ ու սառը, դասականից մինչև ավանգարդ, ստանդարտ, ընդունված ձևերից ու գույներից դուրս գտնվող յուրահատուկ էսթետիկա` հասանելի բոլորին և ընտրյալներին:

    Այցելել կայքը »

    Kerama Marazzi

    «Լիա-Կաֆ» ընկերությունը ներկայացնում է «KERAMA MARAZZI» ապրանքանիշը ՀՀ-ում: Այն կերամիկական սալիկների և կե­րա­մո­գրա­նի­տի, սանտեխնիկայի և այլ աք­սե­սու­ար­նե­րի ներկրմամբ և վաճառքով զբաղվող խո­շո­րա­գույն ընկերություններից մեկն է Հա­յաս­տա­նում: Հիմնադրվել է 2005թ.:

    «KERAMA MARAZZI»-ն հնարավորություն է ընձեռում ձեռք բերել աշհարհահռչակ ըն­կե­րու­թյուն­նե­րի ապրանքանիշերը ան­մի­ջա­պես արտադրողից:

    Այցելել կայքը »

INSIGHT